Loading...
понедельник, 1 апреля 2013 г.

Գրիշա Աղախանյանը չի մահացել


Այսօր լուրեր են տարածվել, թե իբր մահացել է Գրիշա Աղախանյանը: Քիչ առաջ հաղորդավար-շոումենը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է.

“Նման խոսակցություն կարող էր լինել, քանի որ մարտի 27-ին մահացել է մայրս, երեկ թաղման արարողությունն էր… Դժվար է ասել, թե ինչու պետք է նման բան տարածվեր: Ինձ արդեն մի քանի անգամ զանգել ու հարցրել են այս մասին: Ասում էին, իբր թե ավտովթարի եմ ենթարկվել: Փոխանցեք, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է”:

Գրիշա Աղախանյանը շարունակում է աշխատել “Շանթ” հեռուստաընկերությունում, նրա փոխանցմամբ' շուտով կվարի “Պարահանդես” հեռուստանախագիծը. “Հաճախ ճամփորդում եմ, կապը Միացյալ Նահանգների հետ կա, բայց քանի դեռ այստեղ հեռուստածրագրեր եմ վարում, Հայաստանում կլինեմ”:

0 коммент.:

Отправить комментарий