Loading...
понедельник, 1 апреля 2013 г.

«Առանց դեմքի» մարդն ամուսնացել է


Դալաս Վինսը, ում դեմքն ամբողջությամբ փոխպատավստել էին, ամուսնացել է:  Հարսանիքը տեղի է ունեցել մարտի  30 –ին` վիրահատությունից երկու տարի անց: 29-ամյա Ջեյմի Նեշի հետ  27-ամյա Դալասը ծանոթացել էր հիվանդանոցում:
Վինսը իր դեմքը «կորցրել է» 2008 թ-ին, երբ վերանորոգման աշխատանքների ժամանակ հոսանքահարվել էր: Դրա հետեւանքով նրա աչքերը, քիթը, բերանը, անգամ դիմոսկրերը վնասվել էին ամբողջությամբ: Երեք ամիս նա գտնվել էր կոմայում, 2009թ-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից, իսկ  2011թ-ին  կատարել էին դեմքի փոխպատվաստում:
Նույն հիվանդանոցում էր բուժվել նաեւ Ջեյմի Նեշը, ում մարմինը 70%-ով այրվել էր վթարի ժամանակ:
Աղբյուրը՝ news.am

0 коммент.:

Отправить комментарий