Loading...
четверг, 20 июня 2013 г.

Ադրբեջանում համացանցով վիրավորելու համար քրեական պատիժ կսահմանվի


Ադրբեջանի Քրեական օրենսգրքում պատրաստվում են փոփոխություններ մտցնել, սըտ որի քրեական պատասխանատվություն է սպառնում այն անձին, ով համացանցով մեկ այլ անձին դիտավորյալ վիրավորանք կհասցնի:
Օրինագիծն Ադրբեջանի խորհրդարանին է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովը: Այն կվերանայվի մարդու իրավունքների և իրավական քաղաքալանության խորհրդարանական հանձնաժողովների կողմից:
Համացանցով այլ անձի արժանապատվությունը կանխամտածված կերպով վիրավորելու համար օրինախախատը կպատժվի՝ վճարելով տուգանք՝ աշխատավարձի 100-ից մինչև 150-ապատիկի չափով, հասարակական աշխատանքներ կատարելով մինչև 240 ժամի չափով կամ մինչև 1 տարի ուղղիչ աշխատանքներ կատարելով: Օրինագիծը նախատեսում է նաև որպես պատիժ՝ 6 ամսվա ազատազրկում:

0 коммент.:

Отправить комментарий