<>
пятница, 21 июня 2013 г.

Ինչ եղավ, երբ աշակերտուհին սիրահետեց ուսուցչին


Հակոբը 30 տարեկան էր, դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում: Բնավորությամբ շատ շփվող էր, ակտիվ, իսկ իր աշակերտների հետ էլ ընկերական հարաբերություններ ուներ: Մի օր իր սաներից մեկից նամակ էր ստացել, որում իրեն սեր էին խոստավանում:

Նամակն անանուն էր, ուստի Հակոբը կարծում էր, դա պարզապես իր աշակերտուհիների հերթական կատակն է: Երբևէ մտքով չէր անցել, որ իրեն կարող է սիրահարվել աշակերտուհիներից մեկը:
Միայն նամակից հետո սկսեց նկատել, որ 9-րդ դասարանի աշակերտուհի Լիլիի պահվածքը, ում հետ նա բավականին ջերմ ընկերական հարաբերություններ ուներ, մյուս աշակերտուհիներից տարբերվում է: Ֆիզկուկտուրայի դասընթացներին նա միշտ ուշադիր իրեն է նայում, անընդհատ իր կողքին է հայտնվում, իսկ դասամիջոցներին էլ միշտ մարզադահլիճի մոտ է շրջում:
Սկզբում նա այդ ամենին լուրջ չէր վերաբերվում: Մտածում էր, որ պատանեկան տարիքում աղջիկները շատ զգացմունքային են, և, դա անցողիկ բնույթ կկրի: Թեպետ Լիլին էլ իրեն էր շատ դուր գալիս, սակայն ինքն իրեն համոզում էր, որ իրենց միջև ոչինչ չի կարող լինել:
Որոշ ժամանակ անց դասերից հետո նա Լիլիին հանդիպեց իրենց տան այգում: Աղջիկը արցունքն աչքերին խոստովանեց, որ սիրում է նրան: Նա ոչինչ չասեց, այլ հեռացավ:
Հակոբը ստիպված հրաժարվեց իր աշխատանքից, քանի որ կարծում էր, որ այդպիսով միմյանց կմոռանան, սակայն ոչ հեռավորությունը, ոչ էլ ժամանակը որևէ բան չփոխեցին:
Հակոբի մտքում միշտ Լիլին էր: Մի օր նրանք պատահաբար հանդիպեցին պուրակում, որտեղ էլ որոշեցին, որ հաշվի չեն առնելու որևէ մեկի կարծիքը, այլ՝ միասին են լինելու:
Չնայած Լիլիի ծնողների դեմ լինելուն` նրանք ամուսնացան: Տարիներ անց, սակայն, Լիլին գիտակցեց, որ սխալ որոշում է կայացրել, քանի որ Հակոբն ամենևին էլ իր մտածած կատարյալ տղամարդը չէ:
Երկու տարի անց Հակոբն ու Լիլին բաժանվեցին:

0 коммент.:

Отправить комментарий

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.