Loading...
среда, 19 июня 2013 г.

Հենրիխ Մխիթարյանը՝ ավարտված մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն գոլի հեղինակ



Դոնեցկի «Շախտյորն» ամփոփել է ավարտված մրցաշրջանի արդյունքները եւ քվեարկության միջոցով պարզել մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին:
Հարցմանը մասնակցել է 3325 հոգի։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Կարպատների» դարպասն ուղարկած գնդակի օգտին քվեարկել է 726 ընթերցող (21,83 տոկոս)։
«Շախտյորի» լավագույն ռմբարկուն դարձել է նաեւ թիմի լավագույն գոլի հեղինակը։
2012-13 մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն գոլ
Հենրիխ Մխիթարյան - «Շախտյոր» - «Կարպատներ»՝ 3։0 (օգոստոսի լավագույն գոլ)
726
(21,83 տոկոս)
Դուգլաս Կոստա - «Շախտյոր» - «Բորուսիա»՝ 2։2 (փետրվարի լավագույն գոլ)
652
(19,61 տոկոս)
Թայսոն - «Շախտյոր» - «Չեռնոմորեց»՝ 3։0 (մայիսի լավագույն գոլ)
566 
(17,02 տոկոս)

0 коммент.:

Отправить комментарий