Loading...
понедельник, 10 июня 2013 г.

ՄԱՀ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ


Էնդուրաս Իխադոր (1984-2010) - Նիգերիացի հարձակվող: 2010-ի մարտի 6-ին Սուդանի գավաթի շրջանակներում տեղի ունեցած Ալ-Նասր-Ալ Ամալի հանդիպման 2-րդ խաղակեսում  իրեն վատ զգալով հարկարծակի մահացավ:


Մարկ Վիվեն ՖՈԵ (1975-2003) - Կամերունցի կիսապաշտպան: Մահացել է Կոնֆեդերացիայի գավաթի Կամերուն-Կոլումբիա խաղի ժամանակ:



Միկլոս Ֆեհեր (1979-2004) - Պորտուգալական Բենֆիկայի հարձակվող: Հունվարի 25-ին Վիկրորիայի հետ խաղում դուրս եկավ փոխարինման, ստանալով դեղին քարտ ցավ զգաց և ընկավ: 29 համարը Բենֆիկայի տնօրինությունը պահեց ի հիշատակ տաղանդավոր ֆուտբոլիստի, ում համար այդ ժամանակ շատ հետաքրքրված էին Եվրոպական գրանդները:



Անտոնիո Պուերտա (1984-2007) - Սևիլլայի կիսապաշտպան: Օգոստոսի 25-ին Խետաֆեյի հետ հանդիպման ժամանակ ուշատափվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ուշքի չգալով մահացավ: Եվրո 2008-ի և Աշխարհի 2010 թվականի չեմպիոնական գավաթի հանձման ժամանակ Իսպանիայի պաշտպան Սերխիո Ռամոսը հաղթանակը նշեց թիմի հետ Պուերտայի մարզաշապիկը հագին` նվիրելով հաղթանակը իր ընկերոջը:

0 коммент.:

Отправить комментарий