Տղամարդկանց շատ երկար է հետաքրքրել, թե ինչ են ուզում կանայք: Տղամարդկանց ամսագրերը զարդարող որովայնի խորանարդներով տղամարդկանց պատկերները միակ պատասխանը չեն, գրում է The Economist-ը:Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականների տարբերակը հիմնվում է հետազոտության վրա: Դրա շրջանակներում 105 հետերոսեքսուալ կանանց ցուցադրել են տղամարդկանց պատկերաշար, որում տղամարդիկ տարբերվել են միայն 3 հատկանիշով՝ հասակով, իրան-ուսեր համամասնությամբ և ոչ էրեկցիայի վիճակում գտնվող անդամով: Կանանց առաջադրանքն է եղել տղամարդկանց դիտարկել որպես սեռական զուգընկերներ:Ըստ այդմ՝ ավելի մեծ առնանդամը կանայք գրավիչ են համարել, սակայն ոչ ամենակարևոր գործոնը: Նրանց համար ամենանախապատվելին (3/4-ի համար) եղել է իրանի և ուսերի կոմբինացիան: Սակայն անդամի մեծությունը ավելի կարևոր է եղել, քան հասակը:Հասակը գրավչության թույլ «կանխորոշիչ» է եղել:Գիտնականները նշել են, սակայն, որ իրական կյանքում այն տղամարդիկ, որոնց կանայք հավանել են նկարներում, 2,5 տոկոս են կազմում: Այս առնչությամբ նշվում է, որ կանանց ակնկալիքները հակառակ սեռից նույնքան անիրատեսական են, որքան տղամարդկանցը՝ կանանից: Իսկ աղբյուրը հիշեցնում է, որ իրականում կանանց համար գուցե ամենավճռորոշը տղամարդու սոցիալական կարգավիճակն է
понедельник, 15 апреля 2013 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий