Մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է: Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով «զինված» են դուրս գալիս:
Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ ամիս է ինքն էլ է գյուղացիների հետ հերթապահություն իրականացնում գյուղում, մութն ընկնելուն պես քայլում է փողոցներով, սակայն որեւէ փաստ չի արձանագրել:
«Չգիտեմ, կարող է մի քանի բան էլ մարդկանց աչքերին է երեւում, բայց ես կոնկրետ բան չեմ տեսել: Կակածելի բաներ նկատվել են, բայց ապացույցներ չկան»,- ասաց համայնքապետը:
Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունը տեղյակ է խնդրին եւ գյուղում հերթապահություն է իրականացնում:
Թե երբ կհանգուցալուծվի Կարբիի առեղծվածը, պարզ չէ:
0 коммент.:
Отправить комментарий