Loading...
четверг, 18 апреля 2013 г.

Գյումրեցիների հումորը անպակաս է՝վարորդը մեքենան կառավարում է բառիս բուն իմաստով



Մեքենան ոչ թե շքեղություն է,այլ փոխադրամիջոց ու 21-րդ դարում մարդկանց տեղաշարժը, հատկապես մեծ քաղաքներում,պատկերացնել առանց ավտոմեքենայի հնարավոր չէ:Բայց արի ու տես,որ այստեղ էլ գյումրեցիների հումորը անպակաս է՝վարորդը մեքենան կառավարում է բառիս բուն իմաստով:Ու չգիտես իր մեքենայի <կմախքն> է ափսոսում,թե բոլոր վարորդներին ցուցադրում ու զգուշացնում է,թե ինչ կլինի եթե, Գյումրիի փոսաշատ փողոցներում երթեւեկեն թեկուզ փոքր ինչ անուշադիր:Հուսանք,որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում՝Գյումրիում փողոցների վերանորոգումը արդեն սկսված է,քաղաքային իշխանություններն էլ խոստանում են՝այս անգամ անձրեւային եղանակին ասֆալտապատում թույլ չեն տալու,ասել է,թե վերջապես որակով ասֆալտապատում կլինի:

0 коммент.:

Отправить комментарий