Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նախատեսվում է բարեգործական խաղ անցկացնել, որին մասնակցելու են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ընկերները:
Թիմերից մեկը կգլխավորի ինքը Մեսսին, իսկ մյուսը՝ «Միլանի» հարձակվող Ռոբինյոն։
Մեսսիի թիմում կխաղան հետևյալ ֆուտբոլիստները՝ Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Մասկերանո («Բարսելոնա»), Ինսուա («Ատլետիկո»), Դեմիչելես («Մալագա»), Ալվարես («Ինտեր»), Այմար («Բենֆիկա») և այլն։
Ռոբինյոյի թիմում կխաղան՝ Կասանո («Ինտեր»), Օսվալդո («Ռոմա»), Համշիկ («Նապոլի»), Կրկիչ («Միլան»)։
0 коммент.:
Отправить комментарий