Loading...
вторник, 16 апреля 2013 г.

Ոստիկանությունը պետք է խրախուսի նման աշխատակիցներին, որովհետև հենց նման մարդիկ կարող են փոխել ոստիկանության դեմքն ու հանրային ընկալման ձևը



Վայ, նոր մի հատ նենց փշաքաղման աստիճան հուզիչ ու դրական լուր կարդացի:
Ասում ա երեկ չէ առաջի օրը քղաքացի Արմեն Ղամբարյանի 5 ամսեկան որդին վատանում ա տանը ու պետք ա լինում շտապ հիվանադանոց տեղափոխել: Ղամբարյանի մեքենան խցանման մեջ է ընկնում, իսկ երեխու կյանքը վայրկյաններից ակախված լինում ու էդ ժամանակ ճանապարհային ոստիկանություն աշխատակիցներյն իմանալով ինչ խնդիր կա, մինչև հիանդանոց ուղղեկցում են Ղամբարյանին՝ բացելով ճանապարհը նրա համար ու երեխային փրկում են:
Գովելին էս պատմության մեջ ոչ այնքան ոստիկանների մարդկային վերաբերմունքն է, որովհետև ի վերջո ոստիկաններն իրենց պարտքն էին կատարում, այլ այն, որ ոստիկանները հրաժարվել էին ներկայնալ երեխայի հորը․․․ համեստություն էին արել, ցուցադրականությունից խուսափել էին:
Արմեն Ղամբարյանը հասցրել էր նկարել նրանց մեքենան՝ հերթական համարով ու կարծում եմ, որ մեր Ոստիկանությունը պետք է խրախուսի նման աշխատակիցներին, որովհետև հենց նման մարդիկ կարող են փոխել ոստիկանության դեմքն ու հանրային ընկալման ձևը:
Համ էլ, շնորհավորում եմ Ոստիկանության տոնը :)

0 коммент.:

Отправить комментарий