2006 թվականին Հայաստանի ոստիկանության կողմից հաստատված ՀՀ-ում մարմնավաճառության և թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն մարտի 27-ին ոստիկանության մի քանի բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով մայրաքաղաքում իրականացրել են կանխարգելիչ ստուգայց:

Ոստիկանության պատրաստած ռեպորտաժից տեղեկանում ենք, որ Երևանի 30 մարմնավաճառներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ:

Նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ, մարմնավաճառներն ուղարկվել են մաշկավեներաբանական դիսպանսեր` համապատասխան ստուգումներ անցնելու:

1in.am