Ֆիննական UROS ընկերությունն Իսպանիայում ներկայացրել է GOODSPEED նոր հեռախոսը, որը նախատեսված է միանգամից 10 քարտերի համար:
Մշակողները նկատում են, որ նոր սարքավորումը հետաքրքրում է նրանց, ովքեր շատ ճանապարհորդում են, կամ հաճախ են լինում արտերկրում: Սահմանն անցնելուց հետո սմարթֆոնի տերը կարող է աբոնեմենտներ կամ կախավճարային քարտեր ձեռքբերել:
UROS ընկերությունն արդեն գործում է 10 երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում եւ Իտալիայում: Տարեվերջին այդ ցանկին կավելանա նաեւ ԱՄՆ-ը:
Հեռախոսը գնելիս արդեն կդրվեն երեք SIM-քարտեր` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Իտալիայում օգտագործելու համար: Դրանք ակտիվ ռեժիմում պահելու համար օգտվողը պետք է ամսական վճարի 9,95 եվրո, նաեւ մուծում կատարի՝ լրացուցիչ աբոնեմենտների միացման համար:
GoodSpeed-ը թույլ է տալիս միաժամանակ միացնել մինչեւ հինգ սարքավորումներ, այդ թվում` նոթբուքներ, պլանշետներ ու ստացիոնար համակարգիչներ, նաեւ այլ սմարթֆոններ:
0 коммент.:
Отправить комментарий