Loading...
четверг, 21 марта 2013 г.

Ինչպես ինտերնետ կայքերը վերածել PDF ֆայլերի և դրանք կարդալ օֆլայն




Ինտերնետային կայքերը համակարգչի մեջ պահելն ու դրանք հետագայում օֆլայն կարդալը նորություն չի, սակայն ստանդարտ մեթոդներով առաջանում են որոշակի անհարմարություններ: Օրինակ հնարավոր է բացի հիմնական html ֆայլից համակարգչի մեջ առանձին-առանձին պահպանվեն կայքի բոլոր լուսանկարներն ու մնացած ռեսուրսները: Իսկ մեծ թվով կայքեր պահպանելու դեպքում գործն ավելի է բարդանում: 


Գոյություն ունի մի ծրագիր, որը թույլ է տալիս կայքը մի քանի պարզ գործողություններով վերածել PDF ֆայլի: Իհարկե հնարավորություն կա նաև միանգամից նշել մի քանի կայքեր: Ծրագրի ինտերֆեյսը շատ պարզ է: Անհրաժեշտ է ընդամենը նշել պահպանվող ֆայլի URL հասցեն ու վերջ: Այնուհետև կարող եք PDF ֆայլը տեղադրել պլանշետի, սմարթֆոնի կամ համակարգչի մեջ և ինտերնետի բացակայության դեպքում կարդալ այն:

0 коммент.:

Отправить комментарий