Իհարկե, տխրել էի Չեխիայի հավաքականի դեմ խաղին չմասնակցելու պատճառով: Ես եկել էի խաղալու, այլ ոչ թե նստելու համար, բայց այդպես որոշեց մարզիչը:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մոլդովական «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը: Մարտի 26-ին կայացած Հայաստան - Չեխիա (0:3) խաղից հետո 20-ամյա պաշտպանը կիսվել է տպավորություններով:
Արտյոմ որպես կողքից դիտող քո գնահատականըխաղին:
Լավ խաղ էր: Մեր բախտը չբերեց: Տղաները լավ էին խաղում: Առաջին բաց թողած գնդակից հետո դժվար էր խաղալ, իսկ երկրորդից հետո գրեթե հնարավորություն չկար:
Ինչպե՞ս կգնահատես պաշտպանության խաղը:
Ամենալավը խաղաց Ռոբերտ Արզումանյանը. նա գրեթե անթերի խաղաց: Սկսում էր գրոհները, ապահովագրում էր թիմակիցներին: Կային սխալներ, լավ թիմի դեմ էինք խաղում, բայց չի կարելի ասել, որ բաց թողած գոլերում մեղավոր են միայն պաշտպանները: Առաջին գոլում սխալը եղավ դաշտի կենտրոնում, երբ կորցրեցինք գնդակը եւ հակագրոհի պատճառով գոլ ծնվեց: Երկրորդ գնդակում երկու անգամ օդային պայքարը զիջեցինք, եւ չեխ ֆուտբոլիստը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ: Իսկ երրորդ գնդակն էլ հակագրոհի արդյունք էր:
Շա՞տ էիր տխրել, որ չխաղացիր:
Իհարկե, տխրել էի: Ես եկել էի խաղալու, այլ ոչ թե նստելու համար, բայց այդպես որոշեց մարզիչը: Ի՞նչ կարող էի անել:
Խաղից առա՞ջ իմացար, որ չես խաղալու, թե՞ մի քանի օր առաջ էր պարզ դարձել:
Արդեն մարզումների ժամանակ մարզիչն ինձ չէր խաղացնում: Երիտասարդականի հետ խաղում խաղաց Հարոյանը, այնուհետեւ երիտասարդական թիմի ավագը: Առաջին մարզման ժամանակ նա ինչ-որ բան դեռ փոխում էր: Ինձ էր խաղացնում, իսկ այնուհետեւ մարզման վերջին օրերին գրեթե չէի խաղում եւ հասկացա, որ դժվար թե խաղադաշտ դուրս գամ:
Ըստ քեզ՝ ո՞րն էր պատճառը:
Անկեղծ ասած՝ չգիտեմ: Մարզումներին ես աշխատում էի ինչպես բոլորը: Այս հարցը երեւի ինձ պետք չէ տալ: Կա գլխավոր մարզիչ. նա է որոշում կազմը: Ինձ չեն ասել, թե ինչու չխաղացի: Մարզիչն ասաց, որ իմ հետ հույսեր է կապում, ցանկացած պահի կարող եմ դուրս գալ խաղադաշտ: Այդքանով ավարտվել են մեր խոսակցությունները:
Եթե դու խաղայիր, կլինեի՞ն այդ գոլերը: Հատկապես՝ երկրորդ գոլի ժամանակ ինչպե՞ս կվարվեիր:
Սա ֆուտբոլ է, եթեներով պետք չէ խոսել: Դժվար է եզրակացնել, թե եթե խաղայի ինչ կլիներ:
Ի՞նչ տվեց քեզ այս հավաքը:
Մարզվեցի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ: Շատ լավ կոլեկտիվ է: Եկել էի խաղալու, բայց չխաղացի: Դա տխուր հետք թողեց միայն:
Եթե այդպես էլ չկարողանաս ընդգրկվել հիմնական կազմում, չե՞ս զղջա, որ մերժեցիր Մոլդովայիհավաքականին՝ ընտրելով Հայաստանը:
Չեմ զղջում: Կփորձեմ արժանանալ այդ հնարավորությանը եւ խաղալ հավաքականի հիմնական կազմում:
Դիտել ես երկու կենտրոնական պաշտպանների խաղը՝ Հարոյանի եւ Ոսկանյանի: Ո՞ւմ կտայիրնախապատվությունը:
Ոսկանյանին: Նա վատ չէր խաղում:
Ի՞նչ էր պակասում Հայաստանի հավաքականին չեխերի հետ խաղում:
Բավական փակ խաղ էր: Այդպիսի խաղում շատ հնարավորություններ չեն լինում: Մենք լավ գոլային պահեր ունեցանք: Եթե մենք բացեինք հաշիվը, ամեն բան այլ կլիներ: Իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում բաց թողած գնդակից հետո դժվար է խաղալ: Երկրորդ գոլից հետո էլ պետք է արդեն բացվեինք, իսկ բոլորը գիտեն, որ պաշտպանությունը մեր ամենաուժեղ կողմը չէ:
Ո՞վ էր լավագույնը Հայաստանի թիմի կազմում:
Կառանձնացնեմ Ռոբերտ Արզումանյանին:
Վերա Մարտիրոսյան
0 коммент.:
Отправить комментарий