Loading...
среда, 27 марта 2013 г.

Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայաստան-Չեխիա խաղի մասին


Մեր ֆուտբոլիստների մի մասը փայլուն խաղ ցուցադրեց, մի մասը թերացավ, ինչից պետք է նրանք ու մարզիչը դասեր քաղեն: Այս մասին այսօր` մարտի 27-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ, մարտի 10-ից հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախագահի թեկնածուն նշեց, որ մենք ունեինք հաղթելու բոլոր հնարավորությունները, բայց խնդիրն այն է, որ շատ ավելի հավաքական պետք է լինի մեր թիմը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` անհատ աստղեր ունենք, բայց մենք պետք է կարողանանք այդ աստղերին կազմակերպել որպես համաստեղություն:
«Մենք երեկ դա չկարողացանք անել, մի քանի աստղային թռիչքներ եղան, բայց պետք է կարողանանք արդյունքի հասնել հավաքական ուժերով թե սպորտում, թե քաղաքականության մեջ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է մարզչի հրաժարականի պահանջին, ապա, կուսակցության ղեկավարն ասաց, որ դա իր մասնագիտությունից հեռու հարց է:
Նշենք, որ երեկ Հայաստան-Չեխիա խաղն ավարտվել է 0:3 հաշվով:

0 коммент.:

Отправить комментарий