Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է այսօր` մարտի 31-ին: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչեւ ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ եւ կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ եւ տեղի ունենում ժամերգություն: Սուրբ Զատիկի տոնը գալիս է դեռեւս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Զատիկի խորհուրդը պահպանվել է մին օրս, այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Գոհար Ստեփանյանը: Սուրբ Զատիկը տոնի վրա մեծ ազդեցություն է ունեցել քրիստոնեական գաղարափախոսությունը, դա Հիսուս Քրիստոսի կյանքի որոշակի դրվագի արտացոլումն է:
Նա նշեց, որ Զատիկի սկզիբը ազդարարող կոնկրետ տարեթիվ դժվար է նշել, իսկ թե ինչպես են այն տոնել նախկինում, ապա ազգագրական աղբյուրներում այդ մասին կցկտուր տեղեկություններ պահպանվել են: Գոհար Ստեփանյանի խոսքով` խորհրդային շրջանում, երբ կար հակակրոնական պայքար, առավելապես Հայաստանի արեւելյան եւ հյուսիսային շրջաններում տոնին բնորոշ գծեր մոռացվել են, բայց ամեն դեպքում հիշողությունը պահպանվել է: «Շատ հետաքրքիր է, որ գարնանային նոր տոները, որոնք հաստատվել են խորհրդային շրջանում, օրինակ` մայիսի 1, 2, դրանք իրենց վրա մեծ չափով վերցրեցին Զատիկի տոնի արարողությունը, օրինակ` ձու ներկելու արարողությունը Եղեգնաձորի Արենի գյուղում մինչեւ այսօր նշվում է նաեւ մայիսի 1-ին եւ 2-ին»,- նշեց ազգագրագետը:
Մեր օրերում Զատիկի տոնի որոշ ավանդական տարրեր վերականգնվել են, իսկ մի մասն էլ` մոռացվել: Մասնավորապես` պահպանվել է տոնի ուտեստային մասը, իսկ կազմակերպվող հասարակական, համայնքային միջոցառումները, խնջույթները, արարողությունները, խաղերը, պարերը, երգերը, միմյանց տներ շնորհավորական այցելությունները մոռացվել են: «Զատիկը այս բոլոր փոփոխություններով հանդերձ քիչ թե շատ ընտանեկան միջավայրում պահպանված տոն է, ճիշտ է, իր հասարակական դրսեւորումները գուցե ինչ-որ ձեւով մոռացվել են, բայց ընտանեկան միջավայրում տոնի նշման հիմնական ձեւերը պահպանվել են: Դրանք հիմնականում կապված են ուտեստի հետ»,- նշեց նա:
Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով եւ բրնձով փլավը, ձուկը, գինին: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը: Մյուս կողմից էլ, ազգագրագետը նկատեց, որ տոնը նշողները ուշադրություն են դարձնում ոչ թե դրա իմաստին, խորհրդին, բովանդակությանը, այլ արտաքին, երեւութական կողմին: Նրա խոսքով` այդ ճգնաժամը առկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: «Զատիկի խորհուրդը լինում է այն դեպքում, երբ դրան նախորդող պասային շրջանը պահվում է: Կարեւոր է ոչ միայն ուտեստային պասը, այլեւ ինքնահրաժարման, ինքնազսպման միջոցներ գտնելը: Տոնի էֆեկտը կարողանում ես զգալ միայն այն դեպքում, երբ դա պահվում է»,- ասաց Գոհար Ստեփանյանը: Նրա խոսքով` թեեւ վերջին շրջանում պաս պահողները շատացել են, բայց ընկել են ծայրահեղության մեջ եւ դրա մեջ ոչ այնքան հոգեւոր խորհուրդն են տեսնում, այլ զուտ դիետայի, նիհարելու միջոց:
«Զատկի տոնը ընտանեկան ուրախ տոն է, հստակ ուտեստային տեսականին պահպանած, ժողովուրդը այն հիշում է, մոռացվել են տոնը նշելու հասարակական ձեւերը,շնորհավորական այցելելությունները, խաղերը, օրինակ` սովետական շրջանում տարածված էին ձվախաղերի բակային դրսեւորումները: Իսկ տոնի արտաքին, երեւութական կողմին առավելություն տալը, դրա իմաստի, խորհուրդի մեջ չխորանալը, կարծում եմ, համընդհանուր երեւույթ է»

0 коммент.:
Отправить комментарий